Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ո՞նց եք բիզնեսմեն հողատուի շուրջ համախմբվելու կոչ անում

Ո՞նց եք բիզնեսմեն հողատուի շուրջ համախմբվելու կոչ անում
22.08.2023 | 12:20

Մեկդ այդ անձնական օգտագործման «աշխարհազորային»` Կարեն Մաթևոսյանին, ասեք, որ 18 րոպեանոց ելույթում ինքն իրեն գոնե չհակասեր։

Վերջին 16 տարում Արցախում ամենաշատ հարստացած պետական թիվ 1 պաշտոնյան իր մեկենաս Արայիկ Հարությունյանն է, ո՞նց է այդ բիզնեսմեն հողատուի շուրջ համախմբվելու կոչ անում։

Մեկ էլ, թե բա՝ ստեղծված կրիզիսից կհանենք։

Լուծումը դռան հետևում գցած է, սպասում է դու գայիր ու վերցնեիր։

Ո՞նց:

Կարո՞ղ ես ասել։

Ո՞նց։

Աղդամո՞վ։

ՈՒ՞մ ջրաղացին եք ջուր լցնում ու ձեր անհեռատես քայլերով՝ Ապշերոնի բռնապետ խանի առջև Արցախի դարպասները բացում։

Կառավարությունն ու Ազգային Ժողովը ցրե՞ս։

Դե միանգամից ասա՝ Ալիևի աչքը լույս։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ